Shqip
Albanian
العربية
Arabic
Հայերեն
Armenian
Беларуская
Belarussian
বাংলা
Bengali
Български
Bulgarian
简体中文
Chinese (simplified)
正體
Chinese Traditional
Hrvatski
Croatian
Čeština
Czech
Nederlands
Dutch
English
English
Eesti
Estonian
Français
French
ქართული
Georgian
Deutsch
German
Ελληνικά
Greek
עברית
Hebrew
हिंदी
Hindi (Indian)
Magyar
Hungarian
Indonesia
Indonesian
Italiano
Italian
日本語
Japanese
Қазақ
Kazakh
Кыргызча
Kyrgyz
Latviešu
Latvian
Lietuviškai
Lithuanian
Монгол
Mongolian
فارسی
Persian
Polski
Polish
Português
Portugal (Português)
Română
Romanian
Русский
Russian
Slovenčina
Slovak
한국어
South Korean
Español
Spanish
Svenska
Swedish
Türkçe
Turkish
Українська
Ukrainian
O‘zbekcha
Uzbek
Tiếng Việt
Vietnamese
Ջրի լազուրային մակերևույթին, բարակ և ուժեղ ցողունների վրա, ամեն առավոտ բացվում էին հիասքանչ լոտոսները՝ ողջունելով Աշխարհին և միմյանց:
Նրանցից յուրաքանչյուրն անկրկնելի և յուրովի
սքանչելի էր՝ սպիտակ, վարդագույն, կարմիր
և նույնիսկ դեղին ու երկնագույն: Կախարդական լիճը մեծ հաճույքով արտացոլում էր նրանց իր ջրերի մեջ:
Մի անգամ լճում տեղի ունեցավ զարմանահրաշ պատմություն…
«Իմ նուրբ փոքրիկներ: Ահա և դուք մեծացել եք և եկել է ժամանակը մեկնել ճանապարհորդության:
Ձեզ սպասվում է դժվարին և վտանգավոր ճանապարհորդություն, որի վերջում ձեզնից յուրաքանչյուրը կարող է դառնալ նույնքան գեղեցիկ, որքան և մեր Աշխարհի բոլոր բնակիչները: Բայց անցնել ամբողջ ճանապարհը և վերադառնալ տուն կարող են ոչ բոլորը: Ուշադիր լսեք ինձ: Այն, ինչ ես ասելու եմ, փոխանցվել է սերնդեսերունդ»:
Լոտոսի սերմիկները շնչերը պահած լսում էին Մեծն Լոտոսին։
Խորհրդավոր հնագույն գրքում այս Երեք Գանձերը գրված են այսպես
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Վերջում նա ասաց. «Ես հավատում եմ Ձեզնից յուրաքանչյուրին և կսպասեմ ձեզ տանը՝Կախարդական լճի մակերևույթին»։
Որքան խորն էր ընկղմվում Սերմիկը, այնքան ջուրը պղտորվում էր, մինչև որ այն համարյա ամբողջովին խառնվեց կեղտի և տիղմի հետ. «Վա՜յ վա՜յ վա՜յ, — գոչեց Սերմիկը, — այստեղ գրեթե ոչինչ չի երևում»: Նա ավելի ու ավելի խորն էր ընկղմվում տիղմի մեջ, մինչև որ վերջիվերջո անկումն ավարտվեց: Սերմիկը վախից փակեց աչքերը:
Շուտով Սերմիկը կարողացավ տեսնել կենդանուն, որը նման էր հսկայական ջրային կոկորդիլոսի, որի մարմինը ծածկված էր փշերով: Հրեշի մեջքին գրված էր նրա անունը, սակայն մթության մեջ այն անհնար էր կարդալ: «Փոքրիկ Սերմիկ, — ճռճռաց կենդանին,- ես սպասում էի քեզ: Այստեղ քեզ սպասվում է նոր կյանք և ես պատրաստ եմ քեզ մի արժեքավոր խորհուրդ տալ:
Վախեցած Սերմիկը մտածեց. «Միգուցե այդպես է հարկավոր: Այլապես ինչպե՞ս գոյատևել այս սարսափելի վայրում»: Բայց հանկարծ Սերմիկը հիշեց Մեծն Լոտոսի խոսքը, որը մենք այդպես էլ չլսեցինք և սկսեց տրամաբանել. «Եթե ես հետևեմ հրեշի խորհուրդներին, ապա ընդմիշտ կմնամ այս կեղտոտ վայրում և նրա պես սարսափելի տեսք կունենամ»:
Եթե Սերմիկն ընդուներ նրա խորհուրդներից գոնե մեկը, ապա կոկորդիլոսը լիարժեք իրավունք կստանար նրանից մի կտոր կծել՝ այս աշխարհում ոչ ոք ոչինչ չի տալիս առանց վարձատրության, նույնիսկ խորհուրդ: Եթե Սերմիկը լսեր հրեշին, այդ դեպքում անհնար կլիներ վերադառնալ և Կախարդական Լճի վրա վերածվել հրաշալի ծաղկի:
«Ցանկացած իրավիճակից ելք կա: Ցանկացած իրավիճակից ելք կա», — կրկնում էր Սերմիկը:
Եվ հանկարծ նա հիշեց Գանձերի մասին:
Միշտ հիշել, որ յուրաքանչյուրիս մեջ թաքնված են
Երեք պայծառ և հզոր Գանձ
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ԲԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Եվ այստեղ հրաշք պատահեց: Հենց որ Սերմիկը չցանկացավ համաձայնվել չար խորհուրդների հետ, ծիածանանման փայլը պարուրեց նրան և ԲԱՐՈՒԹՅՈՒՆ-ը , ինչպես վառ աստղ, լուսավորեց շրջակայքը: Սերմիկը հասցրեց կարդալ հրեշի անունը՝ “Չար”:
նետեց փոքրիկին վերև:
Երբ փայլն աստիճանաբար մարեց, Սերմիկը տեսավ բոլորովին նոր աշխարհ։ Թանձր Մթության Աշխարհը մնաց ներքևում, իսկ շրջակայքում Մուգ Մոխրագույն Աշխարհն էր:
Այստեղ ավելի լուսավոր էր և հեշտ էր շնչել:
Սերմիկը նայեց շուրջը և նկատեց. «Վայ, ինձ մոտ երկու տերև է աճել: Ինչպիսի ուրախությո՜ւն… ես իսկական ծաղկի եմ կերպարանափոխվում»։
Բայց դեռ վաղ էր ուրախանալ:
«Ողջունում եմ քեզ մեր Աշխարհում: Մեզ մոտ կանոնները պարզ են: Ոչ մեկին չօգնել և պաշտպանել միայն սեփական շահերը` չնայելով ոչնչի: Ամեն մեկն իր համար է: Իսկ դրա համար կարելի է նաև ստել: Եթե ինչ-որ բան ես արել, մեղքը գցիր ուրիշի վրա, քաղցրավենիք ես բաժանում, բաժանիր Մուգ Մոխրագույն աշխարհի կանոններով, հինգը քեզ վերցրու, իսկ մեկը տուր ուրիշին»:
Սերմիկը լայն բացված աչքերով նայում էր կենդանուն, որը տարօրինակ բաներ էր խոսում: Այդ ամենն այնքան էր տարբերվում նրանից, ինչ իրեն սովորեցրել էր Կախարդական Լճի Մեծն Լոտոսը:
Հենց նույն պահին ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ-ն ինչպես փայլող աստղ, պաշտպանիչ ուժով պարուրեց Սերմիկին և նրան վերև բարձրացրեց: Սերմիկը հազիվ հասցրեց կարդալ դոդոշի անունը՝ “Սուտ”:
Եվ ահա մեր ճանապարհորդը հայտնվեց Պղտոր Աշխարհում, որտեղ նա զվարթ շարժեց իր վեց տերևները: Այո՛, այո՛ այժմ նրանք եռապատկվել էին, քանի որ յուրաքանչյուր հաղթանակի հետ Սերմիկը մեծանում և ուժեղանում էր: Հեռու հեռվում փայլում էր Արևը և նրա շողերը դժվարությամբ էին այստեղ թափանցում։
Սակայն փորձությունները դեռևս չէին ավարտվել:
Նրա ձայնը քնեցնող էր և շողոքորթող. «Քո բախտը բերել է Փոքրիկ Լոտոս, այժմ դու այդպես կոչվելու իրավունք ունես: Մեր աշխարհում հանգիստ է, այստեղ չկա քամի և այդքան մութ չէ: Օրենքներն այստեղ պարզ և հաճելի են:
Նախ, եթե ոչինչ չես ցանկանում անել, ապա պետք էլ չի, կարիք չկա ո՛չ սովորել, ո՛չ էլ փորձել, շրջանցի՛ր ցանկացած դժվարություն:
Երկրորդը՝ մեզ պետք չեն ընկերներ, թե չէ երբեմն անհրաժեշտ է տանել նրանց վատ տրամադրությունը, օգնել դժվար պահերին:
Սերմիկը մտածեց. «Իհարկե գայթակղիչ է ամբողջ ժամանակ ոչինչ չանել և ոչ մի ջանք չգործադրել, սակայն այդպիսով ոչ մի նոր և հետաքրքիր բան չես իմանա և ոչինչ չես սովորի: Եվ դրան գումարած, միշտ միայնակ լինելն այնքան ձանձրալի և սարսափելի է: Ո՛չ ո՛չ ո՛չ: Իմ մեջ կա այն ամենը, ինչը կօգնի ինձ դուրս պրծնել այս պղտոր և մռայլ աշխարհից»:
Փոքրիկ Լոտոսը ճիշտ էր՝ Երրորդ Գանձը միշտ պատրաստ էր գալ օգնության: ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ աստղը արագորեն աճում էր նրա սրտում, մինչև այն իր մարգարտյա փայլով պարուրեց փոքրիկին և դանդաղորեն սկսեց վեր բարձրացնել:
Փայլն աստիճանաբար մարեց: Այժմ երիտասարդ Լոտոսին լրացուցիչ օգնություն անհրաժեշտ չէր:
Նա ամրացավ, իսկ ցողը, որը պահում էր ծաղկին, աճում էր արագորեն և վստահորեն: Այդ մռայլ աշխարհը ավելի շատ էր հեռանում նրանից:
Թափանցիկ Աշխարհով անցնելը շատ հեշտ էր և հաճելի, չէ որ քնքուշ Արևը ջերմացնում և լուսավորում էր այն իր ոսկեգույն ճառագայթներով:
Եվ ահա ջրի և օդի սահմանը հաղթահարված էր:
Երիտասարդ Լոտոսը, որը դեռ երեկ Սերմիկ էր, հայտնվեց Կախարդական Լճի մակերևույթին:
Մեծն Լոտոսը շարունակեց. «Այժմ դու դարձել ես ուժեղ և գեղեցիկ ու կարող ես աջակցել մյուսներին քո ուժով և հիացնել մեր աշխարհի բոլոր բնակիչներին գեղեցկությանդ կատարելությամբ»:
Երիտասարդ Լոտոսը նայեց իր արտացոլանքին ջրի մեջ և տեսավ մի շքեղ ծաղիկ՝փայլող, թափանցիկ տերևներով:
Իսկ շրջակայքում ջրից աճում էին նորանոր լոտոսներ: Յուրաքանչյուրն անցել էր իր ճանապարհը և բերել էր իր անկրկնելի գեղեցկությունը: Եթե ուշադիր նայեք, ապա նրանք բոլորը հույսով նայում են քեզ և կարծես ուզում են քեզ ասել.
ԴՈՒ նույնպես Լա´վ անցիր ՔՈ ճանապարհը: